Աշխարհում կորոնավիրուսին համավարակի կարգավիճակ տալուց հետո Վրաստանի կառավարությունն անցել է աշխատանքային արտակարգ ռեժիմի: Այս մասին հայտնել է երկրի վարչապետ Գիորգի Գախարիան կառավարության նիստի ժամանակ:
«Կառավարության բոլոր մարմիններն անցնում են աշխատանքային 24-ժամյա արտակարգ ռեժիմի: Դա հատկապես վերաբերում է առողջապահության, ներքին գործերի, կրթության, արդարադատության, ֆինանսների և, իհարկե, արտաքին գործերի նախարարություններին»:
Վրաստանի Կառավարության ղեկավարի խոսքով՝ աշխարհում կորոնավիրուսի պանդեմիայի ֆոնին Վրաստանի իշխանությունները հաջողությամբ հաղթահարում են հիվանդությունը , սակայն հանդարտվել և թուլանալ չի կարելի:
Վրաստանում վարակվածների թիվը հասել է 24-ի: Կարանտինում է 295 մարդ: