«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նիստից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը լրագրողներին տեղեկացրեց, որ կես ժամվա ընթացքում կլինի հայտարարություն։
ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողներին հայտնեց, որ նիստում քննարկվել են կորոնավիրուսին, հանրաքվեին առնչվող հարցեր: Այլ մանրամասներ Սիմոնյանը չի հայտնել՝ հորդորելով սպասել վարչապետի հայտարարությանը: