Վաղը բոլոր ուսումնական հաստատությունները փակ կլինեն: Այս մասին Ֆեյսբուքի ուղիղ եթերում հայտնեց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը:
Նա նշեց, որ դասեր չեն լինի նախակրթական հաստատություններում, դպրոցներում, քոլեջներում, ուսումնարաններում և բուհերում:
«Վաղը կլինեն խորհրդակցություններ՝ հետագա գործողությունների հետ կապված, կկայացվեն որոշումներ, և մենք ձեզ կհայտնենք այդ մասին: Այս գործողություններն արվում են կանխարգելման գործողությունների շրջանակում»,- ասաց Ա.Հարությունյանը: