ՀՀ էկոնոմիկայի նախարարը օրերս ռուբլու փոխարժեքի կարճաժամկետ անկման առումով խնդիր չի տեսնում տեղական արտադրողների և արտահանողների համար:
Նրա խոսքով՝ մարտի 10-ին ռուսական արտարժույթի նկատմամբ դոլարի կտրուկ աճից հետո ռուբլին սկսել է վերադառնալ ավելի չափավոր միջակայք: ՌԴ պատկան մարմինները հայտարարել են՝ իրենց առաջիկա քաղաքականության շրջանակներում կառավարելիություն են պահպանելու՝ կարճաժամկետ մեծ շոկեր թույլ չտալու համար: Սա հույս է ներշնչում, որ կարճաժամկետ առումով մեր արտահանողներն ու արտադրողները չեն ունենա այնպիսի անսպասելի վնասներ, որոնք կարող էին առաջանալ շատ կտրուկ փոփոխությունների արդյունքում»,- նշել է Խաչատրյանը:
Սակայն, երկարաժամկետ հեռանկարում իրադարձությունների զարգացման հավանական զարգացումների ուսումնասիրման անհրաժեշտություն կա՝ հավելել է նախարարը: