ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը Ֆեյսբուքի էջում գրել է, որ այս ընթացքում կառավարությունն ապացուցել է, որ մեր երեխաների առողջությունից ավելի կարևոր բան չկա:
«Կորոնավիրուսի խնդրի հետ կապված թափանցիկությունը ևս ձեր աչքի առաջ է:
Ուստի, մեծագույն խնդրանքս է հետևել պաշտոնական աղբյուրներին: Ցանկացած որոշում, որը վերաբերում է հարյուր հազարավոր շահառուների խմբերի, մի կոճակի սեղմումով չի լինում: Որոշում լինելու դեպքում կառավարությունը կտեղեկացնի, այդ թվում՝ այստեղ»,- գրել է նախարար Հարությունյանը: