Բրիտանական The Guardian պարբերականը ռուսաստանաբնակ գրող Նարինե Աբգարյանին իր անգլերեն թարգմանված «Երկնքից երեք խնձոր ընկավ» վեպով ընդգրկել է Եվրոպայի ժամանակակից լավագույն հեղինակների ցանկում:
13 լեզվով թարգմանված «Երկնքից երեք խնձոր ընկավ» վեպը 2015-ից հետո հրատարակվել է ավելի քան 160 հազար օրինակ տպաքանակով: Նարինե Աբգարյանն ասել է. «Ես ցանկանում եմ գրել այնպիսի պատմություններ, որոնք ավարտվում են հույսով: Մենք ապրում ենք արագընթաց կյանքով՝ հազիվ հասցնելով խոսել միմյանց հետ, հարցնել, թե ինչպե՞ս են գործերը: Ինձ անհանգստացնում է այն, որ երիտասարդները անուշադրության են մատնում մեծերին»: