Նավթի համաշխարհային շուկայում Brent և WIT տեսակի սև ոսկու գինը նվազել է ավելի քան 5 տոկոսով: Այս մասին են վկայում առևտրային տվյալները:
Brent և WIT տեսակի նավթի մեկ բարելի գինը հասել է 31.23 դոլարի:
Աբու Դաբիի ազգային նավթային ընկերությունը հայտնել է, որ պատրաստ է ավելացնել նավթի արդյունահանման ծավալներն ու ծրագրել ապրիլին համաշխարհային շուկայում ավելացնել սև ոսկու մատակարարումն օրական մինչև ավելի քան 4 միլիոն բարել: