Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը Ֆեյսբուքում գրել է, որ երեք հակակարկտային կայաններ են տեղադրվել Մեղրաձոր, Աղավնաձոր և Ալափարս բնակավայրերում:
«2019 թ. հունիսին և դրան նախորդող տարիներին տեղի ունեցած կարկտահարության երևույթները նվազեցնելու և հասցված վնասները մեղմելու նպատակով ՀՀ կառավարության 2019 թ. օգոստոսի 22-ի N 1135-Ն որոշմամբ Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի միջոցներով մարզին հատկացվել է 3 հակակարկտային կայան;
Մարտի 11-ին կայանները տեղադրվել են Մեղրաձոր, Աղավնաձոր և Չարենցավանի Ալափարս բնակավայրերի վարչական տարածքներում:
Նշեմ, որ 2018 թ. գարնանն էլ համայնքների միջոցներով 2 հակակարկտային կայաններ են տեղադրվել Մարմարիկ և Արզական բնակավայրերում»,- գրել է մարզպետ Պետրոսյանը: