Մեդիափորձագետները կոչ են անում զերծ մնալ «տեղեկատվական կորոնավիրուսից», նաև զգուշացնում են, որ ապատեղեկատվության տարածումը սպառնալիք է հանրային անվտանգությանը:
Սամվել Մարտիրոսյանը պնդում է՝ նման իրավիճակի պատճառը նաև հայաստանյան լրատվամիջոցների մեծագույն հատվածի՝ ֆեյսբուքյան ստատուսներով առաջնորդվելն է, դասագրքային լրագրության անտեսումը, առնվազն նաև երկրորդ կարծիքի պահանջի անտեսումը: