Առնվազն 10 զինվորական վիրավորվել, երկու ամերիկացի և մի բրիտանացի սպա է զոհվել Իրաքի հյուսիսում տեղակայված Էտ-Թաջի ամերիկյան ռազմակայանի վրա հրթիռային հարձակման հետևանքով: Այս մասին հաղորդում է Associated Press-ը ՝ վկայակոչելով ԱՄՆ Զինված Ուժերին:
Հիշեցնենք, որ ժամեր առաջ Sky News Arabia-ն հաղորդել էր, որ Իրաքի հյուսիսում գտնվող Էտ-Թաջի ամերիկյան ռազմաբազայի տարածքում տասը հրթիռ է ընկել: Ով է հարձակման պատասխանատուն, այս պահին էլ չի նշվում: