Հայաստանում հաստատվեց կորոնավիրուսի ևս երկու դեպք: Այդ մասին Ֆեյսբուքի ուղիղ եթերում հայտնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ վերջիններս հաստատված կորոնավիրուսով Էջմիածնի քաղաքացու հետ սերտ շփում ունեցած անձի հարազատներն են, որոնք երեկ երեկոյան մեկուսացվել էին:
Նա հայտարարեց, որ վաղը նախակրթարանները, դպրոցները, բուհերը չեն գործի:
Վարչապետը նաև տեղեկացրեց, որ ընդհատում է արձակուրդը, վաղվա քարոզչական միջոցառումները հետաձգվում են, և վաղը լիարժեք աշխատանքային ռեժիմի մեջ է լինելու:
Փաշինյանը կոչ արեց պահպանել հանդարտություն և այս իրավիճակին չվերաբերվել չափազանցված:
«Մեր հիվանդներին առողջություն եմ մաղթում, բայց սա այն դեպքն է, որ մեր բոլորի պատասխանատվությունը մեծ է, և ցավալի է, որ մեր քաղաքացիները թաքցնում են ջերմությունը»,- ասաց Կառավարության ղեկավարը: