Հայաստանի և Արցախի բոլոր «Թումո» կենտրոնները մինչև ապրիլի 12-ը ներառյալ փակ են լինելու: «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի հայտարարությունում նշվում է.
«Թումոցինե՛ր և ծնողնե՛ր, Հայաստանի և Արցախի բոլոր «Թումո» կենտրոնները մինչև ապրիլի 12-ը ներառյալ փակ են: «Թումո» կենտրոններում շուրջ 20 հազար պատանի է սովորում, ու, հաշվի առնելով այդ բարձր ակտիվությունը, մենք, անվտանգության նկատառումներից ելնելով, որոշեցինք ժամանակավորապես դադարեցնել դասերը, որպեսզի նվազեցնենք բոլոր ռիսկերն ու հնարավորություն տանք թումոցիներին շարունակել իրենց առողջ և բնականոն առօրյան: Նորից կկարոտենք ձեզ ու անհամբեր կսպասենք հանդիպմանը»: