Լատվիայի իշխանությունները արտակարգ դրություն են հայտարարել երկրում:
«Որոշվեց արտակարգ դրություն հայտարարել ամբողջ երկրում՝ 2020 թվականի մարտի 12-ից մինչև ապրիլի 14-ը, COVID-19-ի տարածումը սահմանափակելու համար»,- ասված է կառավարության հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ Լատվիայում կորոնավիրուսի ընդամենը երկու դեպք է հաստատվել: