Չնայած Հայաստանում հայտնաբերված կորոնավիրուսի 3 նոր դեպքին՝ ԱՅՈ-ի քարոզչությունը չի դադարի, և ամեն բան, գոնե այս պահի դրությամբ, պլանավորված է, որ կընթանա նախնական գրաֆիկի համաձայն: Այս մասին տեղեկացրին «Այո» քարոզչական կողմի գրասենյակից:
Հիշեցնենք, որ այսօր Ֆեյսբուք սոցիալական ցանցում կոչեր էին հնչել՝ ապրիլի 5-ին նախատեսված սահմանադրական հանրաքվեի քարոզչությունը դադարեցնելու վերաբերյալ:
Հիշեցնենք նաև, որ կորոնավիրուսով վարակման 3 նոր դեպքի մասին Ֆեյսբուքում տեղեկացնելուց հետո, վարչապետ Փաշինյանը կոչ արեց «պահպանել հանգստություն և պահպանել կորոնավիրուսի կանխարգելման միջոցների վերաբերյալ՝ Առողջապահության նախարարության խորհուրդները»։
Վարչապետը հորդորեց նաև ուշադրություն դարձնել այն բանի վրա, որ «այս երեք դեպքերը նույնպես Հայաստանում վարակվելու դեպքեր չեն, այլ արտերկրում տեղի ունեցած վարակվածություններ են»։