Կենտրոնական բանկը հայտարարություն է տարածել, որում, մասնավորապես, ասված է.
«Հարգելի՛ քաղաքացիներ,
Կորոնավիրուսի կանխարգելման նպատակով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը շրջանառության մեջ գտնվող հին (օգտագործված) թղթադրամներն աստիճանաբար կփոխարինի նոր (չօգտագործված) թղթադրամներով։
Միաժամանակ հորդորում ենք հնարավորինս օգտվել անկանխիկ վճարամիջոցներից և առցանց բանկային ծառայություններից»: