Մադրիդի «Ռեալի» պաշտոնական էջը տեղեկացրել է, որ բասկետբոլային թիմի անդամներից մեկի թեստը հաստատել է կորոնավիրուսով վարակվածություն:
Պաշտոնական կայքի հաղորդմամբ՝ ֆուտբոլային և բասկետբոլային թիմերը մարզվում են նույն՝ Սյուդադ Ռեալ Մադրիդ մարզաբազայում, այդ պատճառով էլ կարանտին է սահմանվել նաև ֆուտբոլային թիմի համար: Բացի այդ, որոշում է կայացվել փակել ամբողջ մարզաբազան, և այնտեղ աշխատող անձնակազմի համար նույնպես կարանտին սահմանել:
Լա Լիգայի ղեկավարությունը առաջնությունը երկու շաբաթով դադարեցնելու որոշում է կայացրել: Չի կայան նաև մարտի 16-ին Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի «Մանչեսթեր Սիթի»-իի դեմ պատասխան խաղը: