Երեկ հաստատված նոր կորոնավիրուսով 3 նոր անձանց սերտ շփման ամբողջ շրջանակը հայտնաբերված է։ Մեկուսացված է 57 անձ՝ հայտնել է առողջապահության նախարարը։ Կառավարության այսօրվա նիստին Արսեն Թորոսյանը ներկայացրել է կորոնավիրուսի հետ կապված երկրում առկա վիճակը: