Իրանում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցում է 10 հազարը: Վերջին մեկ օրվա ընթացքում երկրում գրանցվել է մահվան 75 դեպք: Ընդհանուր առմամբ՝ մոտ 430 զոհ: Իրանում վիճակագրական տվյալները հրապարակել է երկրի առողջապահության նախարարը:
«Վերջին 24 ժամվա ընթացքում COVID-19-ով վարակվածների թիվն ավելացել է 1075-ով: Սա նշանակում է, որ վարակվածների թիվը 10.075-ն է: Վարակից մահացել է 429 մարդ»: