Իրանի դատական իշխանության ղեկավար Սեյեդ Էբրահիմ Ռեիսին հայտարարել է, որ նահատակ գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանության հետաքննությունն ազգային շահերի պաշտպանության և ճնշվածներին պաշտպանելու օրինակ է:
«ԱՄՆ կառավարության այս ահաբեկչական քայլը պետք է քննարկել միջազգային, քաղաքական, ռազմական և դատաիրավական հարթություններում: Գեներալ Սոլեյմանիի սպանությունը հետաքննող կոմիտեն պետք է ձեռնարկի ճշգրիտ իրավական քայլեր, որպեսզի բացի ԱՄՆ-ում իշխող ռեժիմի դատապարտումից, համաշխարհային հանրության առջև նույնպես բացահայտվի այդ ռեժիմի խայտառակ ինքնությունը»,- նահատակ գեներալի սպանությունը հետաքննող հանձնաժողովի նիստում ասել է բարձրաստիճան պաշտոնյան:
Հիշեցնենք, որ ԻԻՀՊԿ «Ղոդս» հատուկ ուժերի ղեկավար, գեներալ Ղասեմ Սոլեյմանին ու նրա զինակցները սպանվեցին 2020թ հունվարի 3-ին՝ Բաղդադի օդանավակայանի մերձակայքում ԱՄՆ ԶՈՒ-ի իրականացրած հրթիռային հարձակման հետևանքով: