ՀՀ առողջապահության նախարարությունը Ֆեյսբուքի էջում ուսուցողական լուսանկար է հրապարակել, թե ինչպես պետք է հետևել անձնական հիգիենայի կանոններին, մասնավորապես, ինչպե՞ս ճիշտ լվանալ ձեռքերը:
Ավելի վաղ, ՀՀ առողջապահության նախարարությունը հայտնել է, որ նոր կորոնավիրուսի 3 նոր դեպքի մասին հայտարարելուց հետո համացանցում տարածվել է, իբր «հետազոտության ընթացքում ևս 3 անձի մոտ է հայտնաբերվել», ինչից հետո «ինֆորմացիան» սկսել են արտատպել նաև լրատվամիջոցները:
Նախարարությունը կոչ էր արել հանրության շրջանում ավելորդ խուճապ չառաջացնել և ունենալ պատասխանատվության զգացում և հետևել միայն պաշտոնական լրահոսին: