ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն Իրանին մեղադրել է Իրաքում ամերիկյան Էտ-Թաջի ռազմակայանի վրա հրթիռային հարձակում կազմակերպելու համար, որի հետևանքով զոհվել է երեք զինծառայող՝ ներառյալ երկու ամերիկացի:
«Շատ հրթիռներ են գործի դրվել, ամբողջովին հաստատվել է, որ Իրանն է եղել: Ինչպես գիտեք՝ ապստամբների խումբ էր, բայց, ամենայն հավանականությամբ, Իրանը կարող էր աջակցել նրանց»,- ասել է Սպիտակ տան ղեկավարը: