Թուրքիան մտադիր է պահպանել ռազմական ներկայությունն Իդլիբում: Սիրիայում ռազմական գործողությունների թեմային է անդրադարձել Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը: Երկրի ուժային կառույցի ղեկավարը նշել է, որ խոսքը Սիրիայի տարածքից թուրքական զորախմբերի դուրսբերման մասին չէ:
«Իդլիբում մեր ռազմական ներկայությունը շարունակվում է: Զորախմբերի դուրսբերման մասին խոսք չկա: Մեր բոլոր զորամիավորումները մնում են տեղում»: