Հոլիվուդյան դերասան Թոմ Հենքսը հայտարարել է, որ ինքն ու կինը՝ Ռիտա Ուիլսոնը, վարակվել են կորոնավիրուսով Ավստրալիայում նկարահանումների ժամանակ։ Հենքսի խոսքով՝ ինքն ու կինն ունեցել են վարակի ախտանշաններ, որից հետո կորոնավիրուսի թեստ են հանձնել։ Թեստի արդյունքները դրական են եղել։ Այս պահին Հենքսն ու կինը մեկուսացված են։