Սաուդյան Արաբիայում սկսվել է Պաղեստինի և Հորդանանի ավելի քան 68 քաղաքացիների դատավարությունը, որոնք մեղադրվում են պաղեստինյան «ՀԱՄԱՍ» խմբին աջակցելու մեջ: Դատավարությունն ընթանում է հատուկ հակաահաբեկչական դատարանում՝ տեղեկացնում է AL Mayadeen հեռուստաալիքը:
Ամբաստանյալների հարազատները պնդում են, որ գործը զուրկ է որևէ իրավական հիմքից: Ըստ նրանց՝ Սաուդյան Արաբիան ցանկանում է դատավարությունը վերածել Իսրայելի հետ մերձեցման ցուցքի: Նրանք նշում են, որ տասնամյակներ շարունակ, «ՀԱՄԱՍ»-ը Թագավորությունում գործում էր օրինական ճանապարհով:
Լիբանանյան հեռուստաալիքը հաղորդել է, որ ամբաստանյալների թվում է նաև Էր Ռիադի համալսարանի պրոֆեսոր Հանի ալ-Խուդարին, որը, հարազատների խոսքով, ներքաշված չի քաղաքական գործունեության մեջ: Պրոֆեսորը 90-ականներին Սաուդյան Արաբիայում սոսկ համակարգել է «ՀԱՄԱՍ»-ի ներկայացուցիչների և Թագավորության պաշտոնյաների հետ կապերը: Վերջին տարիներին 83-ամյա գիտնականը նաև ծանր հիվանդությամբ է տառապում: