ԱՄՆ-ն վաղվանից սկսած 30 օրով կարգելի Եվրոպայից մուտքը երկրի տարածք, բացառությամբ Մեծ Բրիտանիայի: Ամերիկացիներին ուղղված խոսքում այս մասին հայտարարել է նախագահ Դոնալդ Թրամփը:
Սպիտակ տան ղեկավարը հայտնել է, որ Եվրամիությունը չի կարողացել արդյունավետ միջոցներ ձեռնարկել նոր տեսակի կորոնավիրուսի կանխարգելման դեմ, ինչը հաջողվեց անել ԱՄՆ-ում:
Թրամփի խոսքով՝ երկրում ֆինանսական աջակցության հավելյալ միջոցները կորոնավիրուսով պայմանավորված կկազմեն 200 միլիարդ դոլար:
Բացի այդ, Թրամփը հայտնել է, որ իշխանությունները կսկսեն վարկեր տրամադրել կորոնավիրուսից տուժած փոքր և միջին բիզնեսին: