Հաշվի առնելով Գերմանիայում կորոնավիրուսի (COVID-19) տարածման բարձր դինամիկան և քաղաքացիներին ռիսկային շփումներից պաշտպանելու անհրաժեշտությունը՝ ս.թ. մարտի 12-ից Գերմանիայում ՀՀ դեսպանությունը քաղաքացիների հյուպատոսական ընդունելությունը ժամանակավորապես իրականացնելու է միայն նախնական գրանցման (ժամադրության) դեպքում։
«Այդ իսկ պատճառով խնդրում ենք նախապես կապ հաստատել դեսպանության հետ՝ ուղարկելով ձեզ անհրաժեշտ ծառայությունների մասին հարցումը հետևյալ էլ. փոստին՝ [email protected]` նշելով ձեր բջջային համարը։ Ձեր նամակը կուսումնասիրվի դեսպանության կողմից և հետադարձ կապ կհաստատվի էլեկտրոնային նամակի կամ զանգի միջոցով։
Առավել հրատապ հարցերի դեպքում կարող եք օգտվել դեսպանությունում բացված թեժ գծից՝ +49 176 58347590, որը կգործի մարտի 12-ից։
Հիշեցնում ենք, որ ներկայացված փոփոխությունները միտված են քաղաքացիների առողջության պահպանությանը և կրելու են ժամանակավոր բնույթ։
Խնդրում ենք հետևել դեսպանության պաշտոնական կայքէջին և ֆեյսբուքյան հաշվին, որտեղ պարբերաբար կտեղադրվի թարմացված տեղեկատվություն»։