Կորոնավիրուսի տարածման պատճառով գեղասահքի աշխարհի առաջնությունը չի կայանա:
Աշխարհի առաջնությունն այս տարի պետք է կայանար մարտի 16-22-ը Կանադայի Մոնրեալ քաղաքում, սակայն այն որոշվել է չեղարկել: Կանադայում, ավելի վաղ, չեղարկվել էր կանանց աշխարհի հոկեյի առաջնությունը:
Հայաստանի մարզական դրոշի պատիվը պետք է պաշտպանեին մենասահորդներ Անաստասիա Գալուստյանը, Սլավիկ Հայրապետյանը և Թինա Կարապետյան-Սիմոն Սենեկալ պարային զույգը:
Հատկանշական է, որ գեղասահքի մրցումների պատմությունում չեղարկվելու կամ մրցավայրը տեղափոխելու ևս չորս դեպք է գրանցվել:
Հնարավոր է, որ այս տարվա հոկտեմբերին առաջնությունը կրկին անցկացվի Մոնրեալում. հարցը քննարկման փուլում է: