ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ Հայաստանում մինչև օրս իրականացվել է 262 հետազոտություն, 4-ը՝ դրական արդյունքով. բոլոր պացիենտները հոսպիտալացված են ինֆեկցիոն հիվանդանոցում:
«Դեպքերից մեկի մասին հայտարարվել է մարտի 1-ին և 3-ը` մարտի 11-ին:
Այս պահի դրությամբ 10 անձ մեկուսացվել է հատուկ պահման վայրում, որտեղ արդեն մեկուսացված էին ևս 31 հոգի։
Ընթացքի մեջ են նրանց հետ սերտ շփումներ ունեցած անձանց մեկուսացման աշխատանքները»,- նշված է հայտարարությունում: