ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը բոլոր երկրներին կոչ է արել անհապաղ ուժեղացնել կորոնավիրուսի դեմ պայքարի միջոցները: Այս մասին ասվում է նրա հայտարարության մեջ, որը տարածվել ԱՀԿ-ի կողմից COVID-19-ը համաշխարհային պանդեմիա հայտարարելու առնչությամբ:
«Ես բոլոր կառավարություններին կոչ եմ անում համախմբվել ու ակտիվացնել իրենց ջանքերը հենց հիմա: Քանի որ ճգնաժամը վերաբերում է յուրաքանչյուրին, յուրաքանչյուրը պետք է ներդնի իր ավանդը: Ամենաճշգրիտ գիտական տվյալները վկայում են, որ եթե երկրները հայտնաբերում են, թեստավորում, բուժում, մեկուսացնում և հսկում են հիվանդության դեպքերը, դրա տարածումը հնարավոր է դանդաղեցնել»:
Հիշեցնենք, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն այն ճանաչել է համավարակ: Չինաստանի սահմաններից դուրս ամենաշատ վարակվածներ կան Իտալիայում, Հարավային Կորեայում և Իրանում: Ախտահարման դեպքեր են հայտնաբերվել ավելի քան 100 երկրում: