Կառավարությունը հավանություն է տվել «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» շրջակա միջավայրի նախարարության ներկայացրած օրենքի նախագծին։
Առաջարկվող օրենքի փոփոխությամբ կկատարելագործվի բնապահպանական կրթության և դաստիարակության համակարգի օրենսդրական դաշտն ու կկարևորվի էկոկրթության դերը համայնքներում։
Նախագծի ընդունումը կնպաստի նաև միջազգային կոնվենցիաներով Հայաստանի ստանձնած էկոլոգիական կրթության և դաստիարակության բնագավառին վերաբերող պարտավորությունների իրականացմանը։