Արցախյան «Ազատ հայրենիք» կուսակցությունը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է Արցախի նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանի հետ հանդիպման մասին:
«Հարգելի՛ հայրենակիցներ
Նախընտրական քարոզարշավի շրջանակներում, ընդառաջելով Արցախում կայանալիք համապետական ընտրություններին քվեարկելու իրավունք ունեցող՝ երևանաբնակ մեր հայրենակիցների, ինչպես նաև ՀՀ բուհերում սովորող արցախցի ուսանողների ցանկությանը, «Ազատ հայրենիք - ՔՄԴ» կուսակցությունների դաշինքի առաջնորդ, Արցախի Հանրապետության նախագահի թեկանծու Արայիկ Հարությունյանը մարտի 15-ին՝ ժամը 12:00-ին, Երևանի «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցի «Տիգրան Մեծ» սրահում հանդիպում կունենա նրանց հետ: Այն բաց է բոլոր ցանկացողների համար:
Հանդիպման վերջում Արայիկ Հարությունյանը հանդես կգա մամուլի ասուլիսով»,- ասվում է գրառման մեջ: