Աշխարհի խոշորագույն ավիաընկերությունները շարունակում են լայնածավալ կորուստներ կրել: Միայն Lufthansa-ն կորոնավիրուսի պատճառով, մարտի 29-ից մինչև ապրիլի 24-ը ժամանակահատվածում, կչեղարկի 23,000 թռիչք:
Գերմանական ավիաընկերության լրատվության ծառայությունից հայտարարել են, որ չվերթները, մեծավ մասամբ, հետաձգվել են Եվրոպայի, Ասիայի և Մերձավոր Արևելքի ուղղություններով: