ՀՀ առողջապահության նախարարությունը հայտնել է, որ նոր կորոնավիրուսի 3 նոր դեպքի մասին հայտարարելուց հետո համացանցում տարածվել է, իբր «հետազոտության ընթացքում ևս 3 անձի մոտ է հայտնաբերվել», ինչից հետո «ինֆորմացիան» սկսել են արտատպել նաև լրատվամիջոցները:
«Հարգելի ֆեյսբուքյան օգտատերեր, կոչ ենք անում հանրության շրջանում ավելորդ խուճապ չառաջացնել և ունենալ պատասխանատվության զգացում:
Այս պահին ընդհանուր առմամբ Հայաստանում առկա է 4 դեպք, որից մեկի մասին հայտարարվել է մարտի 1-ին և 3-ը` մարտի 11-ին:
Հետևե՛ք միայն պաշտոնական լրահոսին»,- նշված է առողջապահության նախարարության հաղորդագրությունում: