Սահմանադրության փոփոխության հանրաքվեից հետո Վլադիմիր Պուտինի նախագահության ժամկետները կարող են զրոյացվել, եթե, իհարկե, երկրի Սահմանադրական դատարանը դեմ չլինի:
Սա Պուտինին թույլ է տալիս առաջադրել իր թեկնածությունը 2024 թվականի նախագահական ընտրություններում:
Քաղաքական տեղեկատվության կենտրոնի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մուխինն ասել է, որ գուցե Պուտինն այդպես չվարվի, բայց սա լավ հնարավորություն է Արևմուտքին ուշքի բերելու համար, որտեղ Ռուսաստանի նախագահին փորձում են «կաղ բադիկի տեղ դնել»: