Գարնան գյուղատնտեսական աշխատանքներին զուգահեռ ակտիվացել է նաև գյուղատնտեսության ապահովագրության գործընթացը: Կնքվել է ավելի քան 450 ապահովագրական պայմանագիր: Այգետերերը դեռ ժամանակ ունեն իրենց ծախսերն ապահովագրել կարկտահարության ու հրդեհի վտանգից: Մասնագետները հորդորում են ապահովագրության պայմանագրերի կնքումը վերջին օրվան չթողնել: