ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի (ԱԱՏՄ) հարավային տարածքային կենտրոնում, տեսուչների գիտելիքների բարձրացման և կատարելագործման նպատակով, սեմինար-իրազեկման աշխատանքներ են իրականացվել իրավական աջակցության և փաստաթղթաշրջանառության վարչության կողմից՝ «Ստուգումների անցկացում» թեմայով։
Սեմինարն անցկացվել է 2020 թ. մարտի 10-ին, ԱԱՏՄ ղեկավարի հանձնարարությամբ։ Այն վարել է իրավական աջակցության և փաստաթղթաշրջանառության վարչության գլխավոր մասնագետի ժ/պ Գյուլնարա Սարգսյանը։ Դասընթացի ընթացքում ներկայացվել է տնտեսավարող սուբյեկտների մոտ ստուգումների և ուսումնասիրությունների կազմակերպման և անցկացման հետ կապված հարաբերությունները, դրանց իրականացման միասնական կարգը, ստուգման նպատակներն ու շրջանակները, ժամկետները, ինչպես նաև ստուգումն իրականացնող անձանց պարտականությունները։
Սեմինար-իրազեկման աշխատանքները կրելու են շարունակական բնույթ. սահմանված ժամանակացույցին համապատասխան իրականացվելու են Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի բոլոր տարածքային կենտրոնի աշխատողների համար։