Վրաստանում առաջին անգամ կորոնավիրուսով երեխա է վարակվել: Այս մասին, aliq.ge կայքի տեղեկացմամբ, հայտարարել է ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն Թենգիզ Ցերցվաձեն: Նրա խոսքով՝ երեխան ինֆեկցիոն հիվանդանոց է տեղափոխվել խմբի հետ, որոնք ինքնամեկուսացված են եղել: Նրանց վիրուսակիր լինելը հաստատվել է կրկնակի ստուգման արդյունքում: Ըստ տարածված տեղեկատվության՝ վարակված երեխան 12 տարեկան է:
Վրաստանում երեկ գրանցվել է կորոնավիրուսով վարակման միանգամից 8 դեպք: Պաշտոնական տվյալներով՝ վարակվածները 23-ն են: