Սաուդյան Արաբիայում թագավորական ընտանիքի անդամների ձերբակալությունները շարունակվում են: Ըստ վերջին տեղեկության՝ ձերբակալվել է Ալ-Սաուդ ընտանիքի մեկ այլ բարձրաստիճան ներկայացուցիչ՝ Թագավորական խորհրդի անդամ Մուհամմադ բին Սաադ ալ-Սաուդին, հաղորդում է Middle East Eye-ը:
Անցյալ շաբաթ ձերբակալված թագավորության մյուս արքայազների նման սա էլ է կասկածվում թագաժառանգի՝ Մուհամմադ բին Սալմանի դեմ հեղաշրջման փորձի համար: Վերջինը համարվում է արաբական ամենամեծ միապետության դե ֆակտո տիրակալը:
Ձերբակալվածը Սալման թագավորի եղբորորդին է և, բնականաբար, թագաժառանգ արքայազն Մուհամմադի զարմիկը:
Ըստ արևմտյան լրատվամիջոցների՝ թագաժառանգ արքայազն Մուհամմադ բեն Սալմանը փորձում է ապահովել իր գահակալությունը 84-ամյա թագավորի մահվան կամ գահընկեց լինելու դեպքում: Անցած շաբաթ ձերբակալվածների մեջ էին թագավորի 77-ամյա եղբայրն ու եղբորորդին: Սաուդյան Արաբիայի Թագավորական դատարանը նրանց մեղադրել է պետական դավաճանության և միապետին ու թագաժառանգին տապալելու դավադրության հարցում: