Ռուսաստանում կորոնավիրուսով վարակման դեպքերը հասել են 28-ի: Այս մասին հայտնում է ТАСС գործակալությունը:
Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ վարակակիրներից 6-ը վերջին 2 շաբաթվա ընթացքում Իտալիա են այցելել: Բոլոր հիվանդները գտնվում են ինֆեկցիոն վերակենդանացման բաժանմունքում, պարզվել է նաև մարդկանց շրջանակը, որոնց հետ վարակակիրները շփվել են: Վերջիններս նույնպես բժշկական հսկողության տակ են գտնվում: