Ռուսաստանում մի շարք ընդդիմադիր գործիչներ, կազմակերպություններ և ակտիվիստներ ծանուցում են ներկայացրել Մոսկվայի քաղաքապետարան՝ Վլադիմիր Պուտինի նախագահական ժամկետը չեղյալ հայտարարելու դեմ բողոքի ցույցեր սկսելու մասին: Ըստ դիմումների՝ ցույցերը նախատեսվում է անցկացնել մարտի 21-ին Սախարովի պողոտայում: Մոսկովյան իշխանությունները դեռ չեն արձագանքել ծանուցմանը: Նմանատիպ հանրահավաքի համար դիմում է ներկայացվել նաև մարտի 22-ի համար: