Միացյալ Նահանգները պատրաստ է Թուրքիային Patriot զենիթահրթիռային համակարգեր մատակարարել՝ Ռուսաստանից ձեռք բերած C-400 համակարգերը վերադարձնելու դեպքում, հայտարարել է Պենտագոնի պաշտոնական ներկայացուցիչ Ջոնաթան Հոֆմանը՝ պատասխանելով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ ռազմական օգնության վերաբերյալ խնդրանքին: Պաշտոնյան հավելել է, որ ԱՄՆ պաշտպանության նախարար Մարկ Էսպերի մոտեցումը այս հարցին անփոփոխ է: