Պենտագոնի ղեկավար Մայք Էսփերը հայտարարել է, որ Թուրքիան Patriot համակարգեր կստանա այն դեպքում, եթե հրաժարվի ռուսական S-400 զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերից, հայտնում է ermenihaber-ը: Անկարան Վաշինգտոնին էր դիմել ամերիկյան հակաօդային պաշտպանական համակարգեր ձեռք բերելու խնդրանքով՝ Սիրիայի Իդլիբ նահանգում իր զինված ստորաբաժանումների անվտանգության համար: Նույնիսկ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն էր բաց տեքստով դիմել ամերիկյան կողմին, բայց բոլոր դեպքերում թուրքական կողմը ստացել էր բացասական պատասխան: