Քենիայում հայտնաբերել են հազվագյուտ սպիտակ ընձուղտների կմախքները: Որսագողերը սպանել էին աշխարհում միակ էգ սպիտակ ընձուղտին և նրա ձագին: Այժմ մնացել է այդ տեսակի միակ ներկայացուցիչը՝ արու ընձուղտը:
Էգ սպիտակ ընձուղտը Քենիայում հայտնաբերվել է 2017 թվականին: Գիտական ուսումնասիրությունները ցույց են տվել, որ դա ալբինիզմ չէ, այլ՝ լեյկիզմ, հատուկ մուտացիա, որն առաջացնում է արտաքին ծածկույթի պիգմենտացիայի մասնակի կորուստ և ձևավորվում է սպիտակ բծերում:
Հետագայում էգ ընձուղտից երկու ձագ է ծնվել: Գիտնականները հույս ունեին, որ ընտանիքը կմեծանա և կհանգեցնի ընձուղտի նոր տեսակի առաջացմանը: Սպիտակ ընձուղտներ երևացել էին նաև Տանզանիայում և Եթովպիայում, բայց այնտեղ էլ որսագողերը դադարեցրել են այդ հազվագյուտ կենդանիների բազմացումը: