Բրիտանիայի իշխանությունները կալանքի տակ են դրել Ղազախստանի նախկին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի դստեր և թոռան գույքը: Դեռևս մեկ տարի առաջ Բրիտանիայի իրավապահները քննություն էին սկսել գույքի օրինականությունը ստուգելու նպատակով:
Բրիտանական իշխանությունները հայտնել էին, որ անշարժ գույքը կապված է քաղաքականապես հայտնի գործչի հետ, բայց անուններ չէին տվել: Անցյալ երեքշաբթի, սակայն, Լոնդոնի Գերագույն դատարանի դատավորը թույլ տվեց հրապարակել տեղեկությունները՝ անտեսելով սեփականատերերի առարկությունները: Նազարբաևան և նրա որդին դատարանում վիճարկում են մի քանի տարի առաջ ավելի քան 100 միլիոն դոլարով ձեռք բերված իրենց ունեցվածքի նկատմամբ կալանքը: