«Ղազախստանում մարտի 11-16-ն ընկած ժամանակահատվածում, ամենայն հավանականությամբ, կգրանցվի կորոնավիրուսով վարակվելու առաջին դեպքը»: Նման կանխատեսում է արել հանրապետության գլխավոր սանիտարական բժիշկ Ժանդարբեկ Բեկշինը:
«Ըստ մեր կանխատեսման՝ չի բացառվում, որ մարտի 11-16-ը, «մի շաբաթ այս կողմ, այն կողմ», վերջապես մենք էլ կունենանք կորոնավիրուս: Բայց սա դեռ կանխատեսում է»,- ասել է բժիշկը:
Ըստ Բեկշինի՝ երկրում վիրուսի հայտնվելու դեպքում «հատուկ միջոցառումներ» կիրականացվեն:
Ղազախստանից ստացված մեկ այլ տեղեկության համաձայն՝ հանրապետության Թուրքեստան նահանգում՝ Կարասպան բնակավայրի մոտ, 100 բնակիչ ցույց են կազմակերպել տեղական կլինիկայի մոտ: Նրանք պահանջել են, որ կորոնավիրուսով վարակակիրների հիվանդանոցը իրենց գյուղում չտեղակայեն: