Ամերիկյան հայտնի ռեփ կատարող Սուլյա Բոյը (DeAndre Way) Նյու Յորքի Power 105.1 ռադիոկայանի «Նախաճաշի ակումբ» ծրագրի հյուր է եղել: Երաժիշտը հարցազրույցի է եկել սև բաճկոնով, որի վրա պատկերված է եղել հայկական զինանշանը: Ռեփերը նույն հագուստով լուսանկար է տեղադրել նաև Instagram-ի իր էջում:
Սա առաջին դեպքը չէ, որ Սուլյա Բոյը ներկայացել է հագուստի վրա պատկերված հայկական ազգային խորհրդանիշով: Անցյալ տարի Հայաստանի զինանշանը պատկերված էր երաժշտի սպիտա՛կ բաճկոնի վրա: