Բելառուսական «24 հարց» հաղորդման հյուրը Բելառուսում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Ղևոնդյանն է:
Ինչպե՞ս է դիվանագիտությունը կապված գիտության, արվեստի և բժշկական պրակտիկայի հետ: Բելառուսում մարդկային ներուժի օգտագործման առումով ի՞նչն է հետաքրքիր Հայաստանի համար: Ինչպե՞ս կարող են համագործակցել զարգացած գյուղատնտեսություն ունեցող երկրները:
Այս, զբոսաշրջության զարգացման, Բելառուսի և Հայաստանի ռեգիոնալ ֆորում անցկացնելու հնարավորության և շատ այլ հարցերի մասին է խոսվել հաղորդման ընթացքում:
Նշենք, որ հարցազրույցի հղումը տրված է նաև ՀՀ ԱԳՆ Ֆեյսբուքի էջում: