Հաշվի առնելով Քուվեյթի Պետությունում նոր տիպի կորոնավիրուսի վարակի տարածումը և ելնելով անվտանգության նկատառումներց՝ ՀՀ դեսպանությունը կոչ է անում Քուվեյթում գտնվող ՀՀ քաղաքացիներին՝ անհապաղ կապ հաստատել դեսպանության հետ և հայտնել բնակության հասցեն և կոնտակտային տվյալները՝ անհրաժեշտության դեպքում քաղաքացիների հետ կապ հաստատելու և օժանդակություն ցուցաբերելու նպատակով։
Դեսպանություն կարելի է զանգահարել աշխատանքային ժամերին՝ 09։00-16։00-ն, հետևյալ հեռախոսահամարով՝ 253 22 175:
Ոչ աշխատանքային ժամերին գործելու է թեժ գիծ՝ 90065454 / 98897418:
Տվյալները կարելի է ուղարկել նաև դեսպանության էլփոստին՝ [email protected] հասցեով:
Ավելի վաղ նմանատիպ կոչով ՀՀ քաղաքացիներին դիմել էին նաև Հունաստանի և Ֆրանսիայի հայկական դեսպանությունները: