«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիփան Փաշինյանը այցելել է Կուրթան՝ Մեխակ Առաքելյանի բնակության վայր՝ տեղեկացնելու, որ շատ հայրենակիցներ կապվել են իր հետ ու պատրաստակամություն են հայտնել օգնել Առաքելյանների ընտանիքին:
«Որպեսզի շահարկումներ չլինեն, ես ուղղակի, որպես խնդրանք մեր հայրենակիցների կողմից, եկել եմ այստեղ, որ հայտնեմ՝ մեր համաքաղաքացիները պատրաստակամություն են հայտնել ձեզ օգնելու»,- նշել է ԱԺ պատգամավորը: