Կորոնավիրուսով վարակված պացիենտները հոսպիտալացված են Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցում: Այս մասին հաղորդում են ՀՀ Առողջապահության նախարարությունից:
Թոքաբորբ ունեցող պացիենտը ստանում է ախտանշանային բուժում: Այս պահին կազմակերպվում են նրանց հետ սերտ շփումներ ունեցած անձանց մեկուսացման աշխատանքները:
Հավելենք, որ բոլորն, ի սկզբանե, գտնվել են նախարարության հսկողության տակ` ժամանելուն պես։
Հիշեցնենք, որ այսօր Հայաստանում կորոնավիրուսի 3 նոր դեպք էր գրանցվել, ինչի մասին իր Ֆեյսբուքի էջում գրել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը: